National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.06.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին
1 / 5
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:

Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլեւ միջազգային չափանիշերին:

Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիեւն ասաց, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաեւ կարեւորեց առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու գործում:

Առաքելության անդամ, Ղազախստանի Մաժիլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ: